2019 թվականի ապրիլի 2-ին լրանում է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար, արցախյան ազատամարտի հերոս Հրաչ Մուրադյանի դավադիր սպանության 6-րդ տարելիցը: Սա ազգային արժանապատվության և հայոց պետականության վրա կրակոց էր, որը երբեք անհետևանք չի մնում:
2016 թվականի այս նույն օրը թշնամին էր կրակում հայրենքի պաշտպանի վրա: Խոնարհում և հարգանքի տուրք ապրիլյան պատերազմի մեր հերոսներին:
Վերլուծելով սպանությանը հաջորդող ժամանակաշրջանում այս գործի բացահայտմանն ուղղված հանրային պահանջն ու պատկան մարմինների վարքագիծը,
Արձանագրում ենք՝
- Հանրությունը պահանջում է այս ոճրագործության կազմակերպիչների, կատարողների, պատվիրատուների և օժանդակողների ամբողջական բացահայտում և պատախանատվության կիրառում:
- Հանրային մեծ հեղինակություն վայելող, համայնքի ղեկավարի քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ, իր իսկ աշխատանքային տարածքում իրականացված այս հանցագործությունը սոսկ մեկանգամյա գործողություն չէր, այլ նաև արդյունք պետական և հատկապես իրավապահ համակարգի անտարբերության:
- Հրաչ Մուրադյանի սպանությանը նախորդել էին նրա կյանքին վերջ տալու հանցավոր փորձեր, որոնց հանդեպ իրավապահ համակարգի անգործությունը նաև հանգեցրեց 2013թ. ապրիլի 2-ի ոճրագործությանը: