Հայաստան Քաղաքական գլխավոր 

Մարգարիտա Ազարյանը՝ Արթուր Վանեցյանի մայրը, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվեց աշխատանքից

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվեց Մարգարիտա Ազարյանը, ով զբաղեցնում էր վարչապետի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը:

Ըստ վարչապետի որոշման տեքստի, Մարգարիտա Ազարյանն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն («Քաղաքացիական ծառայության մասին » ՀՀ օրենք, 37-րդ հոդված 1 մաս, 1 կետ):

Նշենք, որ Մարգարիտա Ազարյանը ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մայրն է:

 

Հիշեցնենք, որ Մարգարիտա Ազարյանը երկար տարիներ զբաղեցրել է մի շարք լուրջ պաշտոններ:

1974-1978 թթ. - Պետպլանի հաշվիչ կենտրոն
1978-1990 թթ. - Հայգլխջրշին հաշվիչ կենտրոն
1991-1992 թթ. - Հայ-շվեդական կազմակերպություն
1992-1994 թթ. - «Սթարզ-Առագաստ ԲԲԸ
1995-1998 թթ. - թիվ 2 միջնակարգ դպրոց
1998-2002 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի նամակների բաժնի վարիչ
2002-2011 թթ. - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ
2011-2018 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի կարդրերի վարչության պետ
2018 թ. հունիսի 27-ին նշանակվել է Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ

2015 թ. ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
2016 թ. շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Նույն շարքից