Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը:

Աշխատանքից ազատելու հիմք նշված է Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասը, որով սահմանվում է, որ  վարչապետի աշխատակազմի ղեկավարին և նրա տեղակալներին, վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարին, բացառությամբ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը:

Հիշեցնենք  Արթուր Սարգսյանի զբաղեցրած պաշտոնները.

2002-2005 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության փորձագետ, ապա` առաջին կարգի, այնուհետև` առաջատար մասնագետ
2005-2007 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար, ապա` գլխավոր մասնագետ,
2008 – 2014 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
2014-2017 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ
2017-2018 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
2018 թ. մայիսի 31-ից՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

 

Նույն շարքից