ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը: Ըստ որոշման, վերջինս աշխատանքից ազատվել է Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, որի համաձայն՝ Պետական հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նշանակում և ազատում է այն պետական մարմնի ղեկավարը կամ ենթակա պետական մարմնի ղեկավարը, որտեղ նրանք լինելու են աշխատանքային հարաբերությունների մեջ:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Մխիթարյանը մինչ վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնը զբղեցնելը 2011-2018թթ. զբաղեցնում էր Նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը: