Քաղաքական 

«Հանգիստ նստեք, տեղներդ», Նազենի Ղարիբյանը գործում է վարչապետի «դաբրոյով». «Իրավունքի»

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ վերջին օրերին խիստ լարվել են Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների միջև հարաբերությունները:

Կոնֆլիկտի առանցքում Օպերայի թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի կողմից աշխատանքից ազատելու փաստն է:

Մասնավորապես՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փորձել են միջամտել և իրենց բողոքը բարձրացնել Ն. Ղարիբյանի կամայականությունների վերաբերյալ:

Սակայն նոր իշխանության վերին օղակներից հասկացրել են. «Հանգիստ նստեք, տեղներդ»՝ ակնարկելով, որ Ն. Ղարիբյանը գործում է վարչապետի «դաբրոյով»:

Այս իրավիճակը, ինչպես ԼՀԿ-ական պատգամավոր Մանե Թանդիլյանը կասեր, կոգնիտիվ դիսոնանս է ստեղծել պատգամավորների մոտ, քանի որ իրենց թվում էր, թե իրոք ունեն լծակներ և իշխանություն՝ խորհրդարանական վերահսկողության և խնդիրներ բարձրացնելու, բայց արի ու տես, որ նրանց այս թեմայով շտապել են լռեցնել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից