Քաղաքական 

Ախալքալաքը կորցրեց ինքնավար քաղաքապետ ընտրելու հնարավորությունը. Ջոնի Մելիքյան

Վրացագետ Ջոնի Մելիքյանը գտնում է, որ Վրաստանի ներքին զարգացումներից երկու կետ կարելի է առանձնացնել՝ տեղական կառավարման մարմինների մասին օրենքն ու ինքնավար քաղաքների ու քաղաքապետերի ընտրությունը: «Երբ հանրությունը ծանոթացավ այդ օրենքի նոր փաստաթղթի հետ, կոշտ արձագանք եղավ պատրիարք Իլյա 2-րդի կողմից: Մեզ՝ հայկական կողմին, հետաքրքրող մասն այն էր, որ Ախալքալաքը դուրս մնաց ինքնավար քաղաքապետ ընտրելու հնարավորությունից»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:

Վերջինիս կարծիքով՝ Իլյա 2-րդի միջամտությունը այդ գործընթացներին ցույց է տալիս, որ եկեղեցին դեռ ազդեցություն ունի: Իսկ վրացահայությանը ղեկավարող 4 կառույցներից մեկը վիրահայոց թեմն էր: Սակայն, ինչպես Ջոնի Մելիքյանը նշեց, ի զարմանս բոլորի, պատրիարքարանը չդժգոհեց այդ փոփոխությունից:

Անդրադառնալով նոր տարվա զարգացումներին՝ վրացագետն ասաց. «Շարունակվում են որդեգրած արդարադատության գործընթացները Վրաստանում: Նոր տարին սկսվեց նրանով, որ նախագահը սկսեց տարածաշրջանային այցելությունները: Առաջինը նա այցելեց Թուրքիա, այսօր նա մեկնել է Բաքու, որն, ըստ իս, ավելի ճանաչողական բնույթ ունի»:

Նույն շարքից