Հասարակություն 

Դոլարային միլիոնատեր. Ինչ ունեցվածքի տեր է նախագահ Արմեն Սարգսյանը

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար ան­ձանց էթիկայի հանձնաժողովին է ներ­կայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Այն ներկայացվել է մարտի 28-ին:

Հանձնաժողովի պաշտոնական կայ­քում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ նախագահը չի հայտարարագրել ո´չ անշարժ և ո´չ էլ շարժական որևէ գույք:

Նա հայտարարագրել է տվյալներ միայն դրամական միջոցների և եկամտի վերաբերյալ:

Նախագահի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազ­մել են 5 500 000 եվրո: 2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական մի­ջոցը նվազել է՝ կազմելով 5 400 000 եվ­րո:

ՀՀ նախագահի եկամուտը 2018թ. հարկային տարում գոյացել է աշխատա­վարձից՝ կազմելով 8 379 608 ՀՀ դրամ:

Հավելենք, որ Ա. Սարգսյանի՝ 2017թ. տա­րեկան հայտարարագրում առկա դրա­մական միջոցների վերաբերյալ տվյալ­ներն էապես չեն տարբերվում 2018թ. տարեկան հայտարարագրից:

2017թ. հարկային տարվա սկզբում դրամական միջոցը կազմել է 5 700 000 եվրո: Իսկ 2016թ. հայտարարագրի համաձայն՝ դրամական միջոցն ավելի մեծ թիվ է կազմել՝ 6 150 000 եվրո»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից