ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ հանդիպմանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սխալվել է հարազատ հոր ծննդավայրը նշելու ժամանակ՝ հայտարարելով, որ վերջինիս հայրենիքը Գերմանիան է: Սա արդեն երրորդ նման սխալն է:
«Ես հարգում եմ կանցլեր Անգելա Մերկելին և Գերմանիան: Իմ հայրը գերմանացի է և ծնվել է Գերմանիայում, ես ջերմ զգացմունքներ ունեմ Գերմանիայի նկատմամբ»,-հայտարարել է Թրամփը:
Իսկ իրականում Թրամփի հայրը՝ Ֆրեդ Թրամփը, ծնվել է Բրոնքսում (Նյու Յորք), չնայած այն բանին, որ ունի գերմանական արմատներ: