Քաղաքական 

Ալիևը Պուտինին ներկայացրել է իր գնահատականները Փաշինյանի հետ հանդիպման վերաբերյալ

Ապրիլի 2-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ զրույցի ընթացքում Ալիևը Պուտինին ներկայացրել է իր գնահատականները՝ Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիման վերաբերյալ:

Այլ մանրամասներ չի հայտնվում:

Հիշեցնենք, որ Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը տեղի ունեցավ մարտի 29-ին, Վիեննայում: Բանակցությունները տևել էին ավելի քան 3 ժամ, որից միայն 2 ժամը երկու երկրների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել:

Նույն շարքից