Քաղաքական 

Դեսպան Բաղդասարյանը Ջովաննի Ումբերտո Դե Վիտոյի հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում հնարավոր համագործակցության հեռանկարները

Ապրիլի 2-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հանդիպում ունեցավ Իտալիայի գյուղատնտեսության, սննդի, անտառային և զբոսաշրջության հարցերով նախարարության դիվանագիտական խորհրդական Ջովաննի Ումբերտո Դե Վիտոյի (Giovanni Umberto De Vito) հետ։

Դեսպանը նշեց, որ գյուղատնտեսությունը Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ոլորտ է, և Իտալիան՝ որպես այդ ոլորտում առաջատար երկրներից, կարող է իր արժեքավոր փորձը փոխանցել Հայաստանին։ Քննարկվեցին գյուղատնտեսության ոլորտում հնարավոր համագործակցության հեռանկարները։

 

Նույն շարքից