Քաղաքականություն 

Ա. Աշոտյանը պետք է պատասխան տա. Նիկոլ Փաշինյան

analitik.am

ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեռ առիթ կունենա պատասխան տալու, թե այդ ինչպե՞ս է հաջողացրել Երևանի տնտեսագիտական համալսարանն ու Գյուղատնտեսական համալսարանը դարձնել քաղաքական խուլիգանների որջ: 

 

Այս մասին պատգամավորը գրել է Facebook-ի իր էջում.

 

«Արմեն Աշոտյանը այն մարդը չէ, ով կարող է դատել՝ ինչի առիթ ունեմ և ինչի առիթ՝ ոչ:

 

Բայց որպես ԱԺ պատգամավոր հավաստիացնում եմ՝ նա դեռ առիթ կունենա պատասխան տալու, թե այդ ինչպե՞ս է հաջողացրել Երևանի տնտեսագիտական համալսարանն ու Գյուղատնտեսական համալսարանը դարձնել քաղաքական (հանրապետական) խուլիգանների որջ:

 

Իսկ Մարտի 1-ի թեմայով մենք դեռ խոսակցություն կունենանք իր նախկին և ներկա բոսերի հետ»: 

Նույն շարքից