Նյու Յորքում 25-ամյա ուսուցչուհուն հեռացրել են դպրոցից ընկերոջն ուղարկած մերկ սելֆիի պատճառով: Ինչպես գրում է New York Post-ը, լուսանկարն ուղարկվել է մոտ երկու տարի առաջ, և երիտասարդ կինն արդեն մոռացած է եղել դրա մասին, սակայն ստիպված է եղել հիշել, երբ այն հայտնվել է իր աշակերտներից մեկի բջջայինում:
Հայտնի չէ, թե ինչպես է լուսանկարը հայտնվել աշակերտի մոտ, սակայն դրանից հետո այն տեսել է նաև դպրոցի ղեկավարությունը և հեռացրել Լորենին:
Ուսուցչուհին պատրաստվում է դատի տալ դպրոցին և պահանջում է 3 միլիոն դոլար՝ ղեկավարությանը մեղադրելով գենդերային խտրականության մեջ: Լորենը նաև ցանկանում է վերադառնալ դպրոց: Նրա կարծիքով, եթե նման լուսանկար ուղարկեր տղամարդ, այդպիսի խնդիրներ չէին առաջանա: