Հասարակություն 

Ռոբերտ Քոչարյանին նաև համակարգիչ է տրամադրվել

analitik.am

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի միջնորդությունից հետո կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահանջները կատարվել են։ Այս մասին նշված է ՄԻՊ–ի 2018 թվականի հաշվետվության մեջ, որը ներկայացվել է Ազգային ժողովին։ Այս մասին հայտնում է Armeniasputnik-ը:

Քոչարյանը պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացրել է ՔԿՀ խցում համակարգիչ կամ էլեկտրոնային համարժեք միջոց չունենալու, ամբողջ գույքի, այդ թվում կենսաթոշակի հաշվեհամարի վրա կիրառված արգելանքի իրավաչափության, ինչպես նաև ընտանիքի անդամների հետ սահմանված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքի հարցը։

«Ընտանիքի հետ կապի հետ կապված` Հատուկ քննչական ծառայություններից տեղեկություն է ստացվել դրական զարգացման մասին առ այն, որ մերձավոր ազգականների նկատմամբ կիրառված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը մասնակի վերացվել է»,– նշված է զեկույցում։

Ըստ այդ զեկույցի` արգելքը պահպանվել է միայն մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, որը քրեական գործով վկայի դատավարական կարգավիճակ ունի։

ՄԻՊ–ի միջամտությունից հետո Քոչարյանին նաև համակարգիչ է տրամադրվել, որը համացանցի հասանելիություն չունի։

 

 

Նույն շարքից