Քաղաքական Ռազմական գլխավոր 

Հայաստանում Ռուսաստանի զորքերի առկայությունը չի խանգարում ԱՄՆ-ի հետ ռազմական գործընկերություն զարգացնել՝ զրույց Դավիթ Տոնոյանի հետ

Ես մի քանի անգամ անդրադարձել եմ այդ առաջարկությանը, մտքին: Զենքի առևտրի շուկան բաց է բոլորի համար: Զինամթերքն ու սպառազինությունը ձեռք բերելու որոշումները կայացվում են համապատասխան գնին, որակին և մատակարարումների մասով սահմանափակումներին: Այս մասին Ամերիկայի ձայնի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարության մասին, ով Հայաստանին առաջարկել էր ամերիկյան զենք գնել:

«Ես երբևիցե չեմ լսել, որ ԱՄՆ-ի կողմից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում լինի ուղիղ Հայաստանին կամ Ադրբեջանին: Չի եղել այդպիսի օրինակ: Եղել է օրինակ երկակի նշանակության ապրանքների մատակարարման: Ինչ վերաբերում է Բոլթոնի հայտարարությանը, ապա դրանից հետո ոչ մի բան առաջ չի գնացել»,-ասել է Տոնոյանը:

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանում ռուսական զորքերի գտնվելը չի խանգարում ռազմական ոլորտում համագործակցություն զարգացնել ԱՄՆ-ի հետ, Տոնոյանը բացասական պատասխան է տվել. «Ոչ մի ձևաչափով չի խանգարում, քանի որ ռազմական ոլորտում ցանկացած համագործակցություն ՀՀ-ն իրականացնում է ազգային շահերի հիման վրա»:

 

Նույն շարքից