Բարի օր Ռազմական 

Անթույլատրելի է հայ ժողովրդին վախեցնել հնարավոր պատերազմով. Դավիթ Տոնոյան

analitik.am

Անթույլատրելի է Հայաստանի, Արցախի, հայկական բանակի հետ խոսել ուժի դիրքերից: Այս մասին Ամերիկայի ձայնի հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում արած իր հայտարարություններին, որ նոր պատերազմի դեպքում Ադրբեջանը նոր  տարածքներ է կորցնելու:

Տոնոյանի խոսքերով, անթույլատրելի է հայ ժողովրդին վախեցնել հնարավոր պատերազմով. «Ես ինչ ասել եմ, ասել եմ որպես Պաշտպանության նախարար: Նորից կրկնում եմ՝ Հայաստանի, հայ ժողովրդի հետ ուժի դիրքերից խոսելն անթույլատրելի է: Հասարակությունն էլ դա պետք է ընդունի»:

ՀՀ Պաշտպանության նախարարը չի կարող ասել, թե ինչու ադրբեջանական կողմից հայտարարությունը սվիներով ընդունեցին: Նրա կարծիքով, Բաքվի արձագանքն ավելի ռազմատենչ է:

 

Նույն շարքից