Հասարակություն 

Հայաստանում նավթ ու գազ չկա, սակայն մինիմալ աշխատավարձն ավելի բարձր է. Ղազախ սենատորը զայրացել է

Ղազախստանի սենատի ֆինանսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ Դաուրեն Ադիլբեկովին բարկացնում է երկրում աշխատավարձերի մակարդակը:

Դիմելով Ֆինանսների նախարարության հարկային և մաքսային օրենսդրության վարչության պետին՝ Ադիլբեկովը համեմատություններ է արել այլ երկրների աշխատավարձերի հետ:

«Ուկրաինայում մինիմալ աշխատավարձը 149 դոլար է, Հայաստանում՝ 152 դոլար, Բելառուսում՝ 154 դոլար, Ռուսաստանում՝ 172 դոլար, իսկ Ղազախստանում՝ 115 դոլար: Որտե՞ղ են մեր եկամուտները: Հայաստանում նավթ ու գազ չկա, սակայն այնտեղ մինիմալ աշխատավարձն ավելի մեծ է: Իսկ ինչո՞ւ մենք չենք կարող»,-հայտարարել է սենատորը:

 

Նույն շարքից