Քաղաքականություն 

Ճապոնիան սպառնացել է պոտենցիալ թշնամիներին

analitik.am

Ճապոնիայում արտակարգ իրավիճակի պարագայում կարող է ներկրվել ամերիկյան միջուկային զենք: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան՝ խորհրդարանի ստորին պալատի բյուջետային հանձնաժողովում բանավեճի ընթացքում:


Նախարարին հարց էր տրվել, արդյոք նա կիսում է ճապոնական ԱԳ նախկին նախարարներից մեկի կարծիքը, որ երկրի պաշտպանության ու անվտանգության համար ծայրահեղ դեպքում եւ որպես բացառություն Տոկիոնկարող է թույլ տալ երկրի տարածքում ամերիկյան միջուկային զենքի տեղկայում: Նախարարը դրական պատասխան է տվել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:


Հիշեցնենք, որ Ճապոնիայում գործում են, այսպես կոչվաչ, ոչ միջուկային երեք սկզբունքներ՝ չունենալ, չներմուծել ու չարտադրել միջուկային զնեք:

Նույն շարքից