Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ սակրավորների խումբը նոր ղեկավար ունի: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանին: Վերջինս հայտնել է, որ ականազերծման խմբի ղեկավարը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանն է:
«Խմբի ղեկավարի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մարտի սկզբին Սիրիայում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել էր ականազերծման խմբի ղեկավարը։ Ներկայում նա գտնվում է Մոսկվայում, ապաքինվում է»,-ասել է Նազելի Էլբակյանը: