Գլխավոր Իրավական 

Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում

analitik.am

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, երբ ծանուցվում է քննիչի կամ դատարանի կողմից, պետք է ներկայանա: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի վերջո ինչու է որոշել ներկայանալ դատարան, այլ ոչ թե պնդել նախաքննական ցուցմունքը:

Այսօր՝ ապրիլի 3-ին, ՀՀ վարչապետը դատարանում ցուցմունք տվեց 2017 թվականի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործի շրջանակներում, երբ հարձակում էր տեղի ունեցել ԵԼՔ դաշինքի անդամների վրա:

Հարցին, թե հարցաքննվել է արդյո՞ք մարտի 1-ի գործի շրջանակներում, Փաշինյանը դրական պատասխան տվեց. «Այո, այդ թվում նաև այս դատարանում»:

 

 

Նույն շարքից