Քաղաքականություն 

Մի ժամանակ էլ ԱՊՊԱ-ից էին դժգոհում. Սամվել Նիկոյան

analitik.am

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը համեմատում է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության հետ, ասելով, թե երբ տարիներ առաջ ներդրվում էր այդ ինստիտուտը, բոլորը դեմ էին, ասում էին, թե ժողովրդին թալանում են, սակայն այսօր համոզվեցին, որ դա անհրաժեշտ բան էր: «Կգա ժամանակը, որ մարդիկ կհամոզվեն և կասեն, որ սա ճիշտ էր»,- հրավիրված ասուլիսում այսօր հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահը:

 

«Այս համակարգը միտված է նրան, որ յուրաքանչյուր անհատ ինքը ձևավորի իր կենսաթոշակը: Այն, իհարկե, ունի իր դրական կողմերը: Իշխանությունը այս քայլին գնալով միայն բացասական բոնուսներ է վաստակում, բայց իշխանությունը գնում է սրան, որ տարիներ հետո իր բնակիչների համար արժանապատիվ կենսաթոշակ ապահովի»,- ասաց Սամվել Նիկոյանը:

 

Պատգամավորն ասաց նաև, թե հավաքագրված գումարները որևէ կերպ պետությունը չի տնօրինում, դրանք պետական բյուջե չեն գնում:
 

Նույն շարքից