Քաղաքականություն 

Դա նորմալ է, որ ընդդիմությունը պետք է դժգոհի. Սամվել Նիկոյան

analitik.am

Այսօր հրավիրված ասուլիսին անդրադառնալով ոչ իշխանական 4 ուժերի՝ Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին՝ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն ասաց, թե հայոց անկախ պատմության մեջ ինքը չի հիշում դեպք, որ որևէ կառավարության հրաժարականը պահանջողներ չլինեն:

 

«Դա նորմալ է, բա ընդդիմություն է, պետք է իր դժգոհություններն ունենա: Միշտ էլ խնդիրներ կան, իհա՛րկե, շատ են դրանք, և Կառավարության գործառույթն այն է, որ ոչ թե փորձի հարվածներին դիմակայել, այլ զբաղվի իր գործով և չլսի, թե ինչ են ասում և չշեղվի իր ճանապարհից»,-նկատեց ԱԺ նախկին փոխնախագահը:

Նույն շարքից