Հաբիբ Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդել-Ազիզն արձագանքել է Քոնոր Մաքգրեգորի գրառմանը, որով վերջինս վիրավորել էր Հաբիբի կնոջը: Ավելի ուշ Քոնորը հեռացրել էր գրառումը:
«Այդ տղան վիրավորում է ինչ-որ մեկի կնոջը, ծաղրում է նրա կրոնը, համոզմունքները: Նա չի հասկանո՞ւմ, որ այդ կերպ վիրավորում է 1,5 միլիարդ մահմեդականի: Կրոնը, ընտանիքը սահման են, որ պետք է չանցնել: Քոնոր, քո վերջը եկել է, կտեսնենք, թե ինչպիսին կլինի մեդիայի արձագանքը»,-գրել է Աբդել-Ազիզն իր էջում:
Մենեջերը Քոնորին նաև բռնարար է անվանել՝ ակնարկելով այն, որ իռլանդացին հարցաքննվել է սեռական ոտնձգության գործով: