Բարի օր Տնտեսություն 

Դավիթ Անանյանը գովեստի խոսքեր ասաց «նախկին օլիգարխներ» ՍԱՍ-ի Արտակի և Սամվել Ալեքսանյանի հասցեին

analitik.am

Այսօր ապրիլի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե օլիգարխներից ովքեր են մուծվել ՊԵԿ-ին իրենց նկատմամբ գործեր հարուցելուց ազատվելու համար, ասաց, որ նման վիճակագրություն չկա՝ հավելելով, թե պետք է սահմանել ովքեր են այդ օլիգարխները՝ վստահեցնելով, որ Հայաստանում օլիգարխներ չկան. «Օլիգարխն այն անձն է, որ իշխանական լծակները, իր կապիտալն օգտագործելով ինչ-որ զրտուղի բաներ է անում»:

Դիտարկմանը, որ նախկին օիգարխների մասին է խոսքը, մասնավորապես Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ), Անանյանը կարծես թե զարմացավ. «Արտակ Սարգսյանը նախկին օլիգա՞րխ է Ձեր կարծիքով: Նրանց գործունեությունը, ինպես ոչ շատ վաղ անցյալում, այնպես էլ՝ հիմա, նույն շրջանառությունն ունեն: Եթե Ձեզ հետաքրքրում է, ասեմ, որ նրանք ՀԴՄ կտրոներ տրամադրելու գործում առաջամարտիկներից են: Օրինակ ՍԱՍ սուպերմարկետների ցանցը նորմալ է աշխատում, այդպիսի վարքագիծ է դրսևորում: Եթե Ձեզ հետաքրքրում է Սամվել Ալեքսանյանի բիզնեսները, ապա հավաքական առումով իրենք ավելի շատ հարկ են վճարել, քան՝ նախկինում: Ուղղակի պետք է ուշադիր լինել և ճիշտ ընկերությունների համախումբ վերցնել»:

Նույն շարքից