Բարի օր Քաղաքականություն 

Հատկապես իրավապահ ոլորտում պաշտոնը կարոտելու բան չէ. Գևորգ Կոստանյան

analitik.am

Զբաղված եմ ստեղծագործական և մասնագիտական գործունեությամբ, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Հայաստանից դուրս: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

Հարցին, թե կարոտում է արդյո՞ք պաշտոնավարման ժամանակաշրջանը և կցանկանա՞ր վերադառնալ, նախկին դատախազը նշել է, որ պաշտոնավարումը հատկապես պարտականությունների և պատասխանատվության ամբողջականություն է, այլ ոչ թե իրավունքների՝ ինչպես հանրությունն է մտածում. «Եթե գիտակցում ես պաշտոնիդ պատասխանատվությունն ու ծանրությունը, հատկապես՝ իրավապահ ոլորտում, երբ մարդու ճակատագիր ես որոշում, ես վստահեցնում եմ, որ դա կարոտելու բան չէ»:

 

Նույն շարքից