Սպորտ Հասարակություն 

Կիլիան Մբապեի հետ հանդիպումից հետո Պելեն հոսպիտալացվել է

Աշխարհի եռակի չեմպիոն, բրազիլական և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն Փարիզում հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով RMC Sport-ին:

Պելեն հոսպիտալացվել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ հանդիպումից հետո: Նշվում է, որ 78-ամյա բրազիլացու կյանքին վտանգ չի սպառնում: Նա հոսպիտալացվել է հետագա խնդիրներից խուսափելու համար:

Պելեն ու Մբապեն դեռ անցած տարի սեպտեմբերին պետք է հանդիպեին, սակայն հանդիպումը հետաձգվել էր բրազիլացու առողջական խնդիրների պատճառով:

Հավելենք, որ բրազիլացին ոչ մեկ անգամ է գովեստի խոսքեր ասել ֆրանսիացու հասցեին՝ նշելով, որ վերջինս նոր Պելեն է:

Նույն շարքից