Քաղաքական 

Հրաժարականի հարցը բարձրացնելու համար կան սահմանադրորեն նախատեսված որոշակի ընթացակարգեր. Պարույր Հայրիկյան

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի գնահատմամբ՝ Կառավարության հրաժարականի պահանջը հարցը բարձրացնելը ծիծաղելի է:

 

«Արդյո՞ք Հայաստանում Սերժ Սարգսյանից բացի ուրիշ դեմք կա՝ որևէ բան որոշող: Այդ ի՞նչ մանկապարտեզային խաղեր են, թե Տիգրան Սարգսյանը պետք է հրաժարական տա: Տասը հատ Տիգրան Սարգսյան հրաժարական տա, և տասը հատ նոր Տիգրան Սարգսյան գա, բոլորն էլ կատարելու են Սերժ Սարգսյանի ցանկությունները: Չարժի, որ լուրջ ուշադրություն դարձնեք այդ պահանջներին: Բոլոր այն ուժերը, ովքեր խոսում են Տիգրան Սարգսյանի հրաժարականի կարևորության մասին, նրանք բոլորն էլ անլուրջ մարդիկ են»,-ասաց Պարույր Հայրիկյանը:

 

Շարունակելով թեման, ԱԻՄ առաջնորդն ինքը լրագրողներին հարց ուղղեց. «Կառավարության հրաժարականի հարցը բարձրացնել ասելով՝ դուք նկատի ունենք բլբլա՞լը»:

 

«Հրաժարականի հարցը բարձրացնելու համար կան սահմանադրորեն նախատեսված որոշակի ընթացակարգեր: Ինձ թվում է՝ այդ պահանջն առայժմ միայն զրույցի մակարդակով է»,-ընդգծեց Պարույր Հայրիկյանը:

 

 

Նույն շարքից