գլխավոր 

Եթե ինչ-որ մեկը միջուկային ռումբ գցի Հայաստանի վրա, մենք միջուկային ռումբ կգցենք ագրեսորի վրա. Ռուս փորձագետ

Միջազգային անվտանգության ոլորտում հատուկ  միդիաչափանիշների հետազոտության կենտրոնի փորձագետ Իգոր Նիկոլայչուկը խոսել է ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի դաշնակիցներ Հայաստանի և Բելառուսի հարաբերությունենրի մասին: Այս մասին գրում է Ռուսարմինֆոն:

Վերջինիս խոսքերով, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի և Բելառուսի համագործակցությունն  էական նշանակություն չունի:

«Հայաստանն ու Բելառուսը մեր ռազմավարական դաշնակիցներն են: Մենք այնտեղ մեծ բազաներ ունենք: Դա անվտանգության ընդհանուր համակարգ է: Ի՞նչ ՆԱՏՕ կարող է այնտեղ լինել: Մենք ստորագրել ենք բոլոր փաստաթղթերի տակ, և եթե ինչ-որ մեկը միջուկային ռումբ գցի Հայաստանի վրա, մենք միջուկային ռումբ կգցենք ագրեսորի վրա: Եթե հարձակվեն ահաբեկիչները, մենք ՀԱՊԿ ունենք: Միասին կպայքարենք ահաբեկչության դեմ»,-ասել է փորձագետը:

Նույն շարքից