Քաղաքականություն 

Բակո Սահակյանը պարգևատրել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության մի շարք աշխատողների

analitik.am

ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի գործունեության 10-րդ տարեդարձի կապակցությամբ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր քաղաքացիական ծառայության աշխատակիցների պարգևատրելու մասին, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն։

Հանրապետությունում քաղաքացիական ծառայության համակարգի կայացման ու զարգացման գործում ունեցած ավանդի համար «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:

«Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրվել են ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ Վալերի Աթաջանյանը, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ 2004-2008 թթ Սրբուհի Արզումանյանը:

ԼՂՀ Նախագահն ստորագրել է նաև կարգադրություն՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ԼՂՀ քաղծառայության խորհրդի մի խումբ աշխատակիցների արժեքավոր նվերներ հանձնելու մասին:

 

 

Նույն շարքից