Հասարակություն 

Համոզված եմ, որ Հայրենիքին վտանգ սպառնալու դեպքում կրկին կանգնելու եք մեր բանակի շարքերում

ԽՈՍՔ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ

Հարգարժա՛ն գեներալ-մայոր Սամվել Կարապետյան, Ձեր՝ վաստակած հանգստի անցնելու մասին լուրն առնելուն պես երկար խորհում էի, թե ինչ գրել՝ հրապարակավ հայտնելու իմ երախտագիտությունը Հայրենիքին մատուցած Ձեր երկարամյա և անգնահատելի ծառայությունների համար։ Դժվարացա։ Իրոք որ, ինչքան ավելի մեծ է մարդու արած գործը, այնքան ավելի փոքրանում են դրա դիմաց ասվելիք խոսքերը։ Միայն մեկ բառ կասեմ՝ «շնորհակալությո՛ւն»։
Առավել քան համոզված եմ, որ, ինչպես ինքներդ եք ասել, Հայրենիքին վտանգ սպառնալու դեպքում առանց վայրկյան կորցնելու կրկին կանգնելու եք մեր բանակի շարքերում։

Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյան

 

Նույն շարքից