Միջազգային Քաղաքական 

Ուկրաինայի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները

Ուկրաինայի ԿԸՀ-ն հրապարակել է կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները:

100 տոկոս քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում առաջատարը դերասան Վլադիմիր Զելենսկին է, ով ստացել է ձայների 30,24 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն է՝ ձայների 15,95 տոկոսով:

Հենց այս երկու թեկնածուներն են երկրորդ փուլում պայքարելու վերջնական հաղթանակի համար: Եռյակը եզրափակում է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ով ստացել է ձայների 13,4 տոկոսը:

Նույն շարքից