Բարի օր Քաղաքականություն 

Վարչապետ Փաշինյանը նոր նշանակում է արել

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. Արա Շիրինյանին նշանակել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով:

«Ղեկավարվելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 29-րդ հոդվածի 23-րդ մասով եւ հիմք ընդունելով 2019 թվականի ապրիլի 1-ի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի թիվ 1-Ա որոշումը՝ Արա Շիրինյանին նշանակել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով»:

 

Նույն շարքից