Քաղաքականություն 

Մայդանի «ծայրահեղականները» և «ահաբեկիչները» «ավելի ինտելեկտուալ և բարոյական են, քան բոլոր քաղաքական գործիչները. Տիմոշենկո

analitik.am

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կարծում է, որ ընդդիմությունը չի կարողանա ցուցարարներին բավարարել «թափուր պաշտոններով և անվերջանալի սահմանադրական գործընթացներով»՝ հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

«Ինչ ես խնդրում եմ ընդդիմությունից, այն է, որ ազնիվ բանավեճ տարվի Մայդանի հետ: Նրան մի՛ առաջարկեք անօգնականությամբ թունավորված կեղծիք՝ խնդրի լուծման փոխարեն: Մայդանը դրանք ուղղակի չի ընդունի և վերջնականապես կդադարի հավատալ ընդդիմությանը: Մայդանն ընդդիմության կրտսեր եղբայրը չէ, և պետք չէ նրա հետ այդ կերպ վարվել»,- ասել է Տիմոշենկոն:

Նա կարծում է, որ Մայդանի «ծայրահեղականները» և «ահաբեկիչները» «ավելի ինտելեկտուալ և բարոյական են, քան բոլոր քաղաքական գործիչները՝ միասին վերցրած, և փաստ է, որ նրանց ձեռնտու չէ քաղաքական կեղծիքը՝ բարձրագույն հաղթանակի փոխարեն»:

Նույն շարքից