Քաղաքականություն 

ԱՄՆ-ը Հորդանանին կհատկացնի 1 միլիարդ դոլարի չափով տնտեսական օգնություն

analitik.am

ԱՄՆ-ը նախատեսում է տնտեսական օգնություն հատկացնել Հորդանանին մեկ միլիարդ դոլարի չափով: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ հանդիպմանը:

Օբաման նշել է, որ կդիմի Կոնգրեսին, որպեսզի վերջինս հաստատի 1 միլիարդ դոլարի չափով օգնության հատկացումը՝ որպես վարկային երաշխիք: 

Համանման երաշխիք՝ 1.25 միլիարդ դոլարի չափով, Կոնգրեսը հատկացրել է 2013թ.:

Երկկողմ գագաթնաժողովն անցկացվում է միլիարդատեր Ուոլթեր Անենբերգին պատկանող կալվածքում, որը տեղակայված է Փալմ-Սփրինգս քաղաքի մոտ (Կալիֆոռնիա նահանգ): Ամերիկյան կողմի տվյալներով՝ Օբաման և Հորդանանի թագավորը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, սիրիացի փախստականների խնդիրները, Սիրիայում հակամարտության կարգավորումը, իրավիճակն Իրանում և Մերձավոր Արևելքում:

Նույն շարքից