Բարի օր Հասարակություն 

Ես չեմ կարող դավաճանել այն մարդկանց, ովքեր հույս են դրել իմ վրա. Կոնստանտին Օրբելյան

analitik.am

Այսօր՝ ապրիլի 4-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը հայտնեց, թե ինչ է արվել կես տարվա ընթացքում. «Առաջին օրվանից, երբ ես եկել եմ, հրավիրել եմ իմ ընկերներին՝ դրանք շատ հայտնի մարդիկ, են, որոնք մեզ շատ օգնեցին մեր գործում: Շատ գործակալներ եկան, լսեցին մեր երգիչներին: Ես լսումներ էի կազմակերպում: Հաջորդն, իհարկե, ներկայացումներն են: Մենք շատ ակտիվ աշխատում ենք վերջին 8 ամիսներին՝ նոր ներկայացումների վրա: Այդ ամենը շատ դժվար է ստեղծել: Փառք Աստծո, մեր թատրոնն ունի լավ գործընկերներ, որ ամեն ինչ անում են, որ այդ ներկայացումները գեղեցիկ լինեն»:

Ինչ վերաբերում է այժմ Օպերայի և բալետի թատրոնի շուրջ կատարվող իրադարձություններին, ապա Օրբելյանը նշեց, որ այժմ կատարվող իրադարձությունը  թյուրիմացության արդյունք է. «Ես ոնց հասկանում եմ՝ չգիտեմ ինչու, Նազենի Ղարիբյանը որոշել է, որ ես ոչ լեգիտիմ եմ նշանակվել, և դրա մասին է ինձ ասում նախարարությունը վերջին 8 ամիսներին: Այսպես՝ դա իմ խնդիրը չէ,  ինձ ոչ լեգիտիմ նշանակել է նախարարությո՞ւնը, ոչ, ես ասում եմ, այդ դեպքում  ո՞ր ոչ լեգիտիմությունն է ձեզ նեղություն պատճառով: Ասում են՝ եղել է կառավարության որոշում, որով Արմեն Ամիրյանը նշանակել է Ձեզ, ասում եմ՝ այդ դեպքում դուք խնդիր ունեք կառավարության հե՞տ, այդ դեպքում դատական հայց ներկայացրեք կառավարության դեմ, և թող դատարանը որոշի դա լեգիտիմ էր, թե՝ ոչ լեգիտիմ: Ամեն դեպքում, իմ պայմանագիրը ձեր հետ լեգիտիմ է, որովհետև ես չեմ խնդրել, որ որևէ մեկն ինչ-որ առավելություններ տա ինձ, այն էլ օրենք խախտելով, ես չեմ խնդրել, որ ինձ այս պաշտոնին նշանակեն: Դա իմ կյանքի նպատակը չի եղել, ես դա արել եմ, որ փրկեմ իրավիճակը: Եթե այնպես լիներ, ինչպես իրենք են ներկայացնում, ապա դեռ 10 ամիս առաջ ինձ կազատեին: Նրանք ուզում էին, որ ես հեռանայի, ես ասում եմ՝ ես ինքս չեմ գնա, ես ինչպես կոլեկտիվին բացատրեմ դա, ինչո՞ւ եմ ես հանկարծ որոշել գնալ, ձեզ լքել կամ չլինել տնօրեն: Ես չեմ կարող դավաճանել այն մարդկանց, ովքեր հույսեր են կապում ինձ հետ և սպասում են, որ ես ինչ-որ բան պետք է անեմ: Ոչ՝ կամ դուք ինձ հանում եք, կամ ինձ հանգիստ եք թողնում: Որոշվեց, որ ինձ պետք է հանել»:

Ինչ վերաբերում է նրան, թե հնարավոր է, որ դա քաղաքական որոշման հետևանք լինի, Օրբելյանը նշեց, որ իրեն չի հետաքրքրում քաղաքականությունը, ինքը հետաքրքրված է միայն օպերայի և Հայաստանի զարգացմամբ:

Օրբեյանը նաև նշեց, որ  Նազենի Ղարիբյանից գրություն են ստացել այն մասին, որ բոլոր թատրոնների գնումների մասին տեղեկանքները պետք է լինեն նաև ռուսերենով.  «Դա վերաբերում է բոլոր ՊՈԱԿ-ներին»:

Նա նաև նշեց, որ չկա մի օր, երբ բացակայել է երկրից՝ առանց նախարարի հրամանի՝ ընդգծելով, որ եթե Ղարիբյանն ասում է, որ բացակայել է երկրից առանց իր հրամանի, ապա թող ապացուցի դա. «Ես չեմ գնում, որ ման գամ, ես գնում եմ գործով՝ գնում եմ Մոսկվա, Նյու Յուրք, Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելոս եմ գնացել, ի դեպ, նա չէր ուզում ինձ թողնել, համարում էր, որ աննպատակահարմար է, չնայած որ ես նոմինացված էի, հետո հասկացավ, որ պետք է թողնի, ոչ թե ես ասեցի, որ ես գնալու եմ, այլ ինքը թույլատրեց, պետք էր համոզել»:

Լրագրողի այն հարցին, թե գուցե Նազենի Ղարիբյանն իրեն չի սիրում, Օրբելյանը պատասխանեց. «Ես մտածում եմ՝ բոլորն են ինձ սիրում, ինչո՞ւ նա ինձ չի սիրում»:

Ինչ վերաբերում է միաժամանակ երկու պաշտոն զբաղեցնելուն, ապա Օրբելյանն օրինակ բերեց Նազենի Ղարիբյանին՝ նշելով, որ նախարարի պաշտոնակատար աշխատելու հետ միասին Ղարիբյանն աշխատում է նաև Մատենադարանում. «Նա դրա իրավունք ունի՞, թե՝ ոչ. Չգիտես ինչու նա որոշել է, որ գեղարվեստական ղեկավարը դա ադմինիստրատիվ պաշտոն է»:

Օրբելյանը նաև նշեց, որ փասթաթղթերն ամբողջությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են ուղարկել , ուստի նա կտեսնի, որ բերված բոլոր 13 կետերն էլ անհիմն են:

Նույն շարքից