Հասարակություն 

Հիվանդանոցում գաղտնի նկարահանել են ծննդաբերության գործընթացը

Ամերիկյան Լա-Մեսա քաղաքում տասնյակ կանայք դատական հայց են ներկայացրել հիվանդանոցի դեմ: Ինչպես հայտնում է Ars Technica ինֆորմացիոն պորտալը, դատական հայց ներկայացնողները հիվանդանոցին մեղադրում են իրենց ծննդաբերության գործընթացը նկարահանելու մեջ:

Հիվանդանոցի ղեկավարությունն արդեն խոստովանել է, որ 2012-13 թվականներին երեք սենյակներում թաքնված տեսախցիկներ են տեղադրված եղել: Այս կերպ հիվանդոցում ցանկացել են բացահայտել նրանց, ովքեր գողանում են ուժեղ ազդեցության թմրադեղերը, որոնք կիրառվում են անեսթեզիայի ժամանակ:

Որոշ գնահատականներով, տեսախցիկները հասցրել են ֆիքսել ավելի քան 1800 ծննդաբերություն և վիրահատություն: Տեսանյութերը պահպանվել են համակարգիչների մեջ:

Հիվանդանոցը ներողություն է խնդրել:

Նույն շարքից