Հասարակություն գլխավոր 

Ռուսաստանի ամենահեռանկարային երիտասարդների ցանկում 5 հայ կա

«Forbes» ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է ամենահեռանկարային երիտասարդների անունները, որոնց տարիքը չի գերազանցում 30 տարին:

Ցանկում հայտնվել է 5 հայ երիտասարդ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Մոսկվայի պետական համալսարանի  քաղաքագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հենրի Սարդարյանին, Rambler Group-ի օպերացիոն տնօրեն Ռաֆայել Աբրահամյանին, Ubank, inTaxi, uTalk, Global Searching Systems նախագծերի համահիմնադիր Ֆելիքս Խաչատրյանին, ինչպես նաև թենիսիստ Կարեն Խաչանովին և ֆիզիկայի ոլորտում իր գործունեությամբ հայտնի Ելիզավետա Մելիք-Հայկազյանին:

Երիտասարդները մրցանակներ են ստանալու տարբեր անվանակարգերում:

Հարկ է նշել, որ ժյուրիի կազմում ևս հայեր կան՝ «Мегафон»-ի գլխավոր տնօրեն Գևորգ Վերմիշյանը և պրոֆեսոր Արտեմ Օհանովը:

 

Նույն շարքից