Հասարակություն 

Կառավարությունը Նաիրա Զոհրաբյանին թույլ չտվեց Ոստիկանության օրը սահմանել որպես Հայ կինոյի օր

Այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարությունը մերժեց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր ապրիլի 16-ը սահմանել որպես Հայ կինոյի օր:

Մշակույթի փոխնախարարը ներկայացրեց կառավարության բացասական եզրակացությունը՝ հավելելով, որ դեկտեմբերի 28-ը համարվում է Միջազգային կինոյի օր և հենց այդ օրը կարել է շեշտադրում անել հայ կինոյի վրա:

Հավելենք, որ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իր հերթին հայտնեց, որ ապրիլի 16-ը Ոստիկանության օրն է, ինչը, վարչապետ Փաշինյանի խոսքերով, ևս մեկ հիմք է, նախագիծը չընդունելու համար:

 

Նույն շարքից