Քաղաքական 

ԱԺ արտահերթ նիստ տեղի կունենա

Կառավարության որոշմամբ, ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ տեղի կունենա։ Որոշումը կայացվեց այսօր՝ ապրիլի 4-ին:

Նիստի օրակարգում ընդգրկվել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը։

 

Նույն շարքից