Քաղաքական 

Մեկնարկում է ԵԿՄ համագումարը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում մեկնարկում է «Երկրապահ կամավորականների միության» 10-րդ հոբելյանական համագումարը: Չնայած նախապես արված հայտարարություններին, որ քաղաքական ուժեր հրավիրված չեն լինելու, այդուհանդերձ, գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կան:

 

ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը ԵԿՄ համագումարին ներկայացված է գրեթե ողջ կազմով. Գալուստ Սահակյան, Էդուարդ Շարմազանով, Հերմինե Նաղդալյան , Արտակ Դավթյան։ Պատվիրակություն ունի նաև «Բարգավաճ Հայաստանը», որը, սակայն, համագումարը չմեկնարկած լքեց մարզասրահը, քանի որ ԲՀԿ-ականները շտապում էին սեփական համագումարին, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունից» ներկա է Արմեն Ռուստամյանը:

 

Փաստորեն, ներկա չեն « Ժառանգության» և «Հայ ազգային կոնգրես» խմբակցություններից ներկայացուցիչներ:

 

Նշենք, որ դահլիճը լեփ-լեցուն է և օրինակ՝ Հրազդանի երկրապահ կամավորականների միության անդամները ողջ պատվիրակությամբ ստիպված էին համագումարին չմասնակցել:

 

Նշենք, որ համագումարին ներկա է նաև պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ի պատասխան հարցի, թե ինքը հյուրերի ցանկում է, Սամվել Ալեքսանյանը հայտարարեց. «Բա ես երկրապահ եմ, չգիտեի՞ք»:

 

Սակայն նա չլսելու տվեց հարցը, թե մասնակցել է Արցախյան պատերազմին և հեռացավ:

Նույն շարքից