Հասարակություն 

Թագուհին պատժել է արքայազն Հարիի կնոջը՝ զայրացնելով թոռնիկին

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդն արգելել է Մեգան Մարքլին  կրել իր հավաքածուի զարդերը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Հարսանիքից հետո արքայազն Հարին միանգամից հայտարարել է, որ այն ամենը, ինչի ցանկանա Մեգանը, պետք է ստանա: Այս հայտարարությունը դուր չի եկել թագուհուն, ում մինչև հիմա զայրացնում է իր թոռնիկի կնոջ պահվածքը և պահանջները:

Վերոնշյալով պայմանավորված՝ թագավորական ընտանիքում որոշել են սահմանափակումներ մտցնել և թույլ չտալ Հարիի կնոջն օգտվել թագուհու զարդերից: Այս որոշումը ծայրաստիճան զայրացել է արքայազն Հարին:

Հարկ է նշել, որ արքայազն Ուիլյամի կնոջը թույլատրվում է կրել նշյալ զարդերը:

 

Նույն շարքից