Քաղաքականություն 

Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը սպառնալիք չի լինի Ռուսաստանի համար. Մարգվելաշվիլի

analitik.am

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ Վրաստանը պետք է կարողանա համոզել Մոսկվային, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը սպառնալիք չէ Ռուսաստանի համար։ Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 14-ին վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում, գրում է Корреспондент-ը։

 

Վրաստանի նախկին իշխանությունները, իսկ այժմ նոր իշխանությունների քաղաքական ընդդիմադիրները «10 տարվա ընթացքում փորձել են համոզել աշխարհին, որ եթե Վրաստանին ընդունեն ՆԱՏՕ և ԵՄ, դա բացարձակ աղետ կլինի Ռուսաստանի համար»։ Սակայն, Մարգվելաշվիլիի կարծիքով, այժմ պետք է Ռուսաստանին համոզել, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նրա համար սպառնալիք չէ։

 

«Ո՞րն է մեր նպատակը։ Մշտապես ասել ողջ աշխարհին, որ Ռուսաստանը սկզբունքային է այն հարցում, որ մենք չպետք է անդամակցենք ՆԱՏՕ-ին և ԵՄ-ի՞ն։ Թե՞ մեր նպատակն է՝ համոզել բոլոր նրանց, ում հետ խոսում ենք Ռուսաստանում, հատկապես նախագահ Վլադիմիր Պուտինին, որ Վրաստանի ներկայությունը ՆԱՏՕ-ում շատ խնդիրների լուծում կդառնա, որոնց առաջ կանգնած է Ռուսաստանը»,- նշել է Մարգվելաշվիլին։
 

Նույն շարքից