Բարի օր Քաղաքականություն 

Արթուր Վանեցյանը՝ Փաշինյանի կողմից իր մորը պաշտոնից ազատելու մասին

analitik.am

Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում, այնտեղ պարզ գրված է, որ ազատվել է իր դիմումի համաձայն: Սակայն ես չեմ ուզում դա քննարկել, որովհետև վարչապետի որոշումներն առհասարակ չեն քննարկվում, այլ կատարվում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով իր մոր պաշտոնանկության մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը, ով զբաղեցնում էր վարչապետի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը:

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի խոսքերին, որ պաշտոնանկությունները կատարվել են հանձնարարականները չկատարելու պատճառով, Վանեցյանը նշեց, որ որևէ կերպ չի մեկնաբանելու դա, ինչ ասվել է, ասվել է. «Պետք  չէ այս գործընթացն անձնավորել: Իմ մայրը պետական համակարգում աշխատել է երկար տարիներ, երբ ես դեռ դպրոցական եմ եղել: Նա շարունակել է աշխատել, երբ ես նշանակվել եմ ԱԱԾ տնօրեն: Իմ ու իմ մոր աշխատանքը պետք չէ իրար հետ կապել: Ես այլևս այդ խոսակցությունները մեկնաբանելու ցանկություն չունեմ»:

Առողջապահության փոխնախարարի մասով Վանեցյան ասաց, որ վերջինս ձերբակալվել է կաշառք վերցնելու պահին, իսկ կաշառք տվողի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրություն՝ չհեռանալու մասին, առաջադրվել է մեղադրանք: Կալանավորումը որպես խափանման միջոց չի ընտրվել՝ ելնելով առողջական վիճակից և տարիքից:

 

 

Նույն շարքից