Գլխավոր Իրավական 

Ով դա արել է, սրբություն չունեցող անձնավորություն է. Վալերիյ Օսիպյան

analitik.am

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀ Ոստիկանությունում կոռուպցիա գոյություն չունի, չկա այդպիսի բան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Լևոն Սարգսյանի մասով Օսիպյանը նշեց, որ օպերատիվ աշխատանքներ են կատարվում, որոնք ենթական չեն լուսաբանման:

Ոստիկանապետ Օսիպյանը խոսեց նաև Եռաբլուրում ապրիլի 2-ին տեղի ունեցած միջադեպի մասին, երբ գողություն էր կատարվել այդ թվում նաև ապրիլյանի հերոս Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենայից: Ոստիկանապետը նշեց, որ դատապարտում է նման արարքը. «Ես ձեզ տեղեկացնեմ, որ ամեն ինչ իրավապահների ներկայությամբ տեղի չի ունեցել, ինչպես փորձում են ներկայացնել որոշ մարդիկ: Այնտեղ ի սկզբանե եղել են ոստիկանության ծառայողներ և այլ գերատեսչությունների ծառայողներ, սակայն արարողակարգային միջոցառումից հետո ոստիկանները նույնպես ծառայությունն ավարտել են: Գողությունը տեղի է ունեցել այն հատվածում, որտեղ տեսանելի չէր կարող լինել»:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե տեղի ունեցածը սաբոտաժ է, Օսիպյանը նշեց, որ որևէ բան չի կարող ասել այդ մասով: Հարցին, թե ինչպես կբացատրի այն, որ նախկինում նման բաներ տեղի չեն ունեցել, Ոստիկանապետը նշեց, որ նախկինում էլ շատ բաներ են եղել, որոնք հիամա չեն լիրնում. «Ով դա արել է, սրբություն չունեցող անձնավորություն է: Հիմա համապատասխան միջոցառումներ են իրականացվում և այդ մասին խոսակցությունները խանգարում են այդ միջոցառումներին: Այդ մասին կխոսվի, երբ արդյունքներ լինեն»:

 

 

 

Նույն շարքից