Բարի օր Հասարակություն 

Համաներմամբ ազատ արձակվածներից 71-ը կրկին հանցագործություն են կատարել, 14-ը ձերբակալվել են. Վալերիյ Օսիպյան

analitik.am

Համաներումով ազատված 71 անձի կողմից կրկին հանցագործություն է կատարվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ նշելով, որ նրանք կատարել են շուրջ 130 հանցագործություն. «Հիմա մեր քաղաքացիներն ավելի զգայուն են դարձել: Այսօր ցանկացած բանի համար քաղաքացիները դիմում են ոստիկանությանը: Նախկինում եղել են դեպքեր, երբ օրինակ բնակարանային գողությունների դեպքով քաղաքացիները դիմել են ոստիկանություն, սակայն այն չի գրանցվել: Հիմա նման բան չկա, ամեն ինչ գրանցվում է՝ լուցկու չոփից սկսած մինչև ամենածանր հանցագործություն»:

Դեպքերի բացահայտման առումով, Ոստիկանապետն ասաց, որ եռամսյակի ամփոփումը կատարվել է, շուտով թվերը կներկայացվեն՝ հավելելով, որ դեպքերի նվազում է գրանցվել և բացահայտումների աճ:

Գրպանահատության դեմ պայքարի մասով Ոստիկանապետն ասաց, որ հարցն ուսումնասիրվում է և համապատասխան առաջարկություններով հանդես կգան:

Հանցագործություն կատարած համաներմամբ ազատ արձակվածներից 14-ը նորից ձերբակալվել են:

Նույն շարքից