Քաղաքականություն 

ՌԴ նոր օրենսդրությունն առիթ է, որպեսզի արտագաղթին հավերժ ոչ ասենք. Լևոն Շիրինյան

analitik.am

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն ասում է, որ Ռուսաստանի Դաշնության նոր օրենսդրությունն առիթ է, որպեսզի արտագաղթին ասենք ո՛չ, հավերժ ոչ:

 

«Այս տարի իշխանությունը կոնկրետ պետք է ճանապարհային քարտեզ ստեղծի՝ արտագաղթը կասեցնելու և ներգաղթը խթանելու համար»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետն ու ավելացրեց, թե հարկադրական ներգաղթն իր հետ կբերի նաև լրացուցիչ կապիտալ:

 

Լևոն Շիրինյանի համոզմամբ, պետք է գիտաարդյունաբերական պոտենցիալը վերականգնելու հնարավորություն ունենալ:

 

«Եթե երկրում արտագաղթը շարունակվի նույն տենդենցներով, ապա վստահ եղեք, որ պատերազմը մոտենալու է: Եթե ուզում եք պատերազմից խուսափել, կտրուկ կասեցրեք արտագաղթը»,- իշխանություններին կոչ արեց քաղաքագետը՝ նշելով, թե արմատական միջոցներ են պետք ձեռք առնել:

 

Բանախոսի համոզմամբ, մեր ազգային անվտանգության հայեցակարգը թերություն ունի. չկա դեմոգրաֆիական անվտանգության հարցը և երկրում իրավաբանական անվտանգության հարցը: «Այս հարցերին ևս իշխանությունը պետք է ուշադրություն դարձնի և շատ հրատապ»,-ասաց քաղաքագետը:

 

Իր խոսքի վերջում քաղաքագետը կոչ արեց բոլոր հայերին. «Ուր էլ գնաք, որ երկրում էլ աշխատեք, քշելու են այնտեղից՝ երբ որ իրենց հարմար լինի: Այնպես որ, պետք է ապրել և աշխատել քո երկրում: Ի՞նչ է, հեռավոր Մագադանի հողերն ավելի բարեբե՞ր են, քան մեր Հորադիզինը»:

Նույն շարքից