գլխավոր 

Հույս կա, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կլինի. Մոգերինի

ԼՂ հակամարտության կարգավորման արդյունքում բոլորը շահելու են ամուր խաղաղությունից: Ինչպես հայտնում  է Trend գործակալությունը, Բրյուսելում կայացած Ադրբեջան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստից հետո հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին:

«Անցած շաբաթ մենք ականատես եղանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների դրական հանդիպմանը: Բարձր մակարդակով շփումները և կրակի ռեժիմի խախտումների էական կրճատումը մեզ որոշակի հույսեր է տալիս, որ գործընթացը կարող է առաջ շարժվել»,-ասել է Մոգերինին:

ԵՄ պաշտոնյայի խոսքերով, խաղաղությունից կշահի ամբողջ տարածաշրջանը, ոչ թե միայն Հայաստանն ու Ադրբեջանը:

 

Նույն շարքից