Բարի օր Հասարակություն 

Մահացել է սիրված ռեժիսոր Գեորգի Դանելիան

analitik.am

88 տարեկան հասակում մահացել է սիրված ռեժիսոր Գեորգի Դանելիան: Այս մասին հայտնում է «Новая газета»-ն՝ հղում անելով ռեժիսորի ընտանիքին:

Փետրվարին Դանելիան տեղափոխվել էր հիվանդանոց թոքերի հետ խնդիր ունենալուց հետո: Ավելի ուշ արհեստական կոմայի մասին որոշում էր կայացվել, որպեսզի հնարավոր լինի կարգավորել նրա շնչառությունը:

Գեորգի Դանելիան հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Միմինոն», «Հաջողության ջենտլմենները», «Աֆոնյան» և այլն:

Նույն շարքից