Հասարակություն 

Վրաստանն առանց թագավորի. թագավորը փախել է. «ԱլիքՄեդիա»

Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելին Իսպանիա է մեկնել: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Դավիթ Չխեիձեն: Ըստ փաստաբանի, երկրից մեկնելու պատճառը եղել է Դավիթ Բագրատիոնիի մոր առողջական վիճակը: Այս մասին հայտնում է «ԱլիքՄեդիան»:

Փաստաբանը նաև ասել է, որ Դավիթ Բագրատիոնին չի պատրաստվում վկայություն տալ:

Վրաց թագավորական տոհմի՝ Բագրատիոնիների երկու ճյուղերի ներկայացուցիչներն իրար դեմ են դուրս եկել։

Աննա Բագրատիոնի-Վրաստանցին դատի է տվել նախկին ամուսնուն՝ Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելիին՝ նրան մեղադրելով թագաժառանգի անվան ներքո ներկայանալու և պատմությունը խեղաթյուրելու համար:

Բագրատիոնի-Վրաստանցիները պնդում են, որ Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելին թագավորական ընտանիքի անունից Եվրոպայում հանդիպումներ է անցկացնում, պատվոգրեր է հանձնում, սակայն դրա իրավունքը չունի։

Արքայական տոհմի երկու ճյուղերի ներկայացուցիչներն էլ միմյանց ինքնակոչ են անվանում:

Մանրամասն՝ «ԱլիքՄեդիա»:

 

Նույն շարքից