Հասարակություն 

Առկա են ժայռային մասնատված բլոկներ, որոնք վտանգ են սպառնում տրանսպորտային երթևեկությանը

Մարտի 25-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հանձնարարականի համաձայն, Տավուշի  մարզպետարանում ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են համապատասխան մասնագետներ, այդ թվում մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներ: Նշված վայրում՝ Մ6-Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Լճկաձոր բնակավայրի վարչական տարածքում, հնարավոր վտանգների և ռիսկերի գնահատման նպատակով աշխատանքային խմբի կողմից կատարվել է  ակնադիտական ուսումնասիրություն:

Արդյունքում պարզվել է, որ առկա են ժայռային մասնատված բլոկներ, որոնք վտանգ են սպառնում տրանսպորտային երթևեկությանը: Որպես ելք առաջարկվել է կատարել անջատված ժայռաբեկորների հարկադիր հեռացում:

Առաջարկն ուղարկվել է հետագա ընթացքի հետ կապված աշխատանքների կազմակերպման պատասխանատու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

ՀՀ Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նույն շարքից