Բարի օր Հասարակություն 

Հայազգի միլիարդատերն առաջին անգամ խոսել է իր բիզնեսը վաճառելու պատճառների մասին

analitik.am

«Магнит» առևտրի կենտրոնների ցանցի հիմնադիր այազգի միլիարդատեր Սերգեյ Գալիցկին  առաջին անգամ խոսել է իր բիզնեսը վաճառելու պատճառների մասին: The Bell-ի հետ զրույցում նա նշել է, որ հիմնական պատճառներից մեկը մշտական հոգեբանական ճնշումն է, ինչի հետ ստիպված է եղել բախվել լինելով ցանցի ղեկավարը:

«Դու չես կարող 100 տոկոսով կառավարել իրավիճակը, այն կապ ունի մարդկանց կյանքի հետ և այդ բեռն ամեն օր քո վրա է, ինձ համար դա շատ բարդ էր»,-ասել է Գալիցկին, ով հիմա կենտրոնացած է իր ֆուտբոլային ակումբի «Կրասնոդարի», զարգացման վրա:

Գործարարի խոսքերով, այդպիսի պայմաններում շատ բարդ է զարգանալը, քանի որ ամեն նոր կենտրոնի բացման հետ պակասում է հանգիստ քնելու ժամանակ: Գալիցկին խոստովանել է, որ տարիքի հետ ճնշմանը դիմանալն ավելի ու ավելի է բարդանում, ինչն էլ պատճառներից մեկն է եղել բիզնեսից հեռանալու համար:

Պատճառներից մեկն էլ եղել է պետական մարմինների հետ մշտական երկխոսությունը: Գալիցկին նշել է, որ դա իր համար բարդ է, քանի որ դա իր ուժեղ կողմերից չէ, սակայն դա մի բան է, որը ստիպված է անել գործարարը:

Հայազգի գործարարը նշել է, որ չի պատրաստվում վերադառնալ բիզնես, կամ ստեղծել որևէ խոշոր  ընկերություն:

Հավելենք, որ իր ցանցը Գալիցկին ստեղծել է 1994 թվականին: 2018 թվականան ցանցն արդեն ուներ 17 հազար առևտրային կետ: Իր բաժնեմասի վաճառքի մասին գործարարը հայտնեց անցած տարի փետրվարին՝ այն 138 միլիարդ ռուբլիով վաճառելով ՎՏԲ բանկին:

 

 

Նույն շարքից